«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը հայտնել է, թե որ թիմերն են 2023/2024 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու գլխավոր հավակնորդները։
«Իհարկե, «Ռեալը» կլինի հավակնորդների ցուցակում։ Դուք գիտեք, թե ինչպես կարող է այս թիմը հանդես գալ Չեմպիոնների լիգայում։ Նրանք հիանալի կազմ ունեն և ի վիճակի են կրկին հաջողության հասնել։
Իհարկե, պետք է նշել «Մանչեսթեր Սիթիին»: Նրանք գործող չեմպիոններն են, և նրանց մոտ ամեն ինչ լավ է ընթանում։
Վերջապես կասեմ «Բավարիայի» մասին։ Նրանք ունեն հզոր հարձակման գիծ, և այժմ նրանք ունեն Հարի Քեյն, ով կարող է տարբերություն ստեղծել: Պարզապես նայեք նրա ելույթներին»,- ասել է Ռիո Ֆերդինանդը beINSports-ի եթերում: