Պորտուգալացի Նունու Էշպիրիտու Սանտուն հեռացվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Իթիհադի» գլխավոր մարզիչի պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
49–ամյա մասնագետը 2022–ի ամռանն էր գլխավորել «Ալ Իթիհադը»։
Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնության 12 տուրից հետո «Ալ Իթիհադը» 6–րդն է 21 միավորով։