«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր թիմի ցուցադրած խաղը Չեմպիոնների լիգայում «Յանգ Բոյզի» նկատմամբ 3:0 հաշվով տարած հաղթանակում։
«Իհարկե, մենք շատ ուրախ ենք, որ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ դուրս եկանք փլեյ-օֆֆ: Մենք ժամանակ ունենք խմբում առաջին տեղի մասին մտածելու համար.
Երևի վերջն այնքան էլ լավ չստացանք։ Բայց ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ այն, ինչ տեսա»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։
Այս հաղթանակի շնորհիվ «Սիթին» շուտ դուրս եկավ փլեյ-օֆֆ: