«Ատլետիկո Մադրիդի» նախագահ Էնրիկե Սերեսոն մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի հետ պայմանագրի հնարավոր երկարաձգումը։
«Շուտով իրականություն կդառնա այն, ինչ մենք բոլորս ուզում ենք։ Մենք գործնականում պայմանավորվել ենք. Դիեգո Սիմեոնեն կմնա ակումբի մարզիչ այնքան ժամանակ, որքան ցանկանա։ Նրա նման մարզիչն ունի արտոնությունների իրավունք»,- Սերեզոյի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Սիմեոնեն գլխավորել է Մադրիդի «Ատլետիկոն» 2011 թվականին։ Նրա գլխավորությամբ մադրիդյան թիմը երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, նվաճել Իսպանիայի գավաթը և երկու անգամ հաղթել Եվրոպայի լիգայում։ Բացի այդ, թիմը երկու անգամ դուրս են եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն նրանց չի հաջողվել հաղթել այս մրցաշարում։
2023/2024 մրցաշրջանի 11 տուրից հետո «Ատլետիկոն» 25 միավորով զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։