Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ «Միլան», հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ 42-ամյա շվեդը կարող է պաշտոն զբաղեցնել միլանյան ակումբում։ Հաղորդվում է, որ նա կարող է դառնալ առաջին թիմի գլխավոր մենեջերը։
Իբրահիմովիչը «Միլանում» խաղացել է 2010-ից 2011 թվականներին և 2020-ից 2023 թվականներին: Միլանյան ակումբի հետ հարձակվողը 2011 և 2022 թվականներին դարձել է Իտալիայի չեմպիոն։
























































