Լա Լիգայի ֆուտբոլիստների ասոցիացիան Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորին ճանաչել է նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող։
Նախորդ մրցաշրջանում 23-ամյա բրազիլացին Լա լիգայում անցկացրել է 33 հանդիպում, խփել 10 գոլ և կատարել 10 գոլային փոխանցում։ «Ռեալը» գրավել է երկրորդ տեղը՝ զիջելով «Բարսելոնային»։
Վինիսիուսը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Ավելի վաղ հարձակվողը վեցերորդ տեղն էր զբաղեցրել «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ։
























































