«Բարսելոնայի» նախկին պաշտպան և ավագ Կառլես Պույոլը խոսել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի պահվածքի մասին։
«Վինիսիուսը հիանալի ֆուտբոլիստ է, նա օգուտ է բերում թիմին և պետք է նրանով հիանան բոլոր մարզադաշտերում, որտեղ՝ նա խաղում է: Ժամանակին հիանալի խաղացողներ են եկել «Կամպ Նոու» և, չնայած «Բարսելոնայի» մրցակիցներին, նրանցով հիացել են, քանի որ՝ մեծագույն խաղացողներ են եղել: Ես կցանկանայի զրուցել նրա հետ որպես պրոֆեսիոնալ գործընկեր և պատմել, թե ինչ եմ մտածում նրա մասին: Եթե նա փոխեր իր վերաբերմունքը, ավելի մեծ ճանաչում կստանար։ Եթե խոսեի նրա հետ, կասեի այն ամենը, ինչ մտածում եմ նրա մասին»,- Պույոլի խոսքերն է մեջբերում Football Espana-ն։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Լա Լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպման ժամանակ Վինիսիուս Ժունիորը հերթական անգամ ռասիստական վիրավորանքների է ենթարկվել։
























































