«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Լութոնի» հետ 1:1 խաղից հետո խոսել է հարձակվող Լուիս Դիասի մասին։ Դիասը, որի հորն առևանգել էին Կոլումբիայում, 90+5-րդ րոպեին գոլ խփեց ու ակումբին փրկեց պարտությունից։
«Լուիս Դիասի գոլը հիանալի պահ է, բայց դա չի փոխում իրավիճակը: Ամենակարևորն այն է, որ նրա հայրն ազատ արձակվի։ Հիանալի է, որ նա ուզում էր այստեղ լինել: Մեզ համար սա գերկարևոր նպատակ է։
Նա միշտ կարող է կարևոր դեր խաղալ, երբ խաղադաշտում է։ Մենք գիտեինք, որ նա սպառնալիք է լինելու մրցակցի համար, բայց չգիտեինք, թե որքան ժամանակ նա կխաղա, քանի որ Լուիսն ընդամենը մի քանի մարզում է անցկացրել թիմի հետ: Նա գոլ խփեց, բայց մենք պետք է տեսնենք, որ իրավիճակը բարելավվում է Կոլումբիայում»,- Կլոպի խոսքն է մեջբերել BBC-ն:
























































