«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը երեք գոլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (4:0)։ Այսպիսով, անգլիացի հարձակվողը խփել է իր 16-րդ գոլը մյունխենյան ակումբի կազմում։
Ընդհանուր առմամբ, Քեյնը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 14 խաղում ունի 23 միավոր (16+7): Այս մրցաշրջանում այս ցուցանիշով նա լավագույնն է թիմում։ Առաջնությունում Քեյնը դարձել է 15 գոլի հեղինակ և Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուների ցուցակում շրջանցել է «Շտուտգարտի» հարձակվող Սերա Գիրասիին (14)։ Նա նաև գերազանցել է Կլաուս Մատիշակի ռեկորդը, որը 1963/1964 մրցաշրջանում 13 գոլ է խփել Բունդեսլիգայում «Շալկեի» կազմում իր առաջին 10 խաղերից հետո։
Քեյնը «Բավարիայում» խաղում է այս ամառվանից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը «Տոտենհեմի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 110 միլիոն եվրո։
























































