«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը կատակել է թիմակից Հարի Քեյնի գոլային հաջողության մասին.
Բրիտանացի հարձակվողը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում (4:0): Խաղից հետո Քեյնը գնդակը իր հետ տարել է հյուրանոց ։
«Շուտով նրան մեկ այլ հյուրանոցային համար կպահանջվի», — Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
30-ամյա Քեյնը 2023/24 Բունդեսլիգայում 3 հեթ-տրիկ ունի, իսկ ազգային առաջնությունում ընդհանուր առմամբ 10 խաղում խփել է 15 գոլ։
























































