«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան Դորտմունդի «Բորուսիայի» հետ Բունդեսլիգայի վերջին խաղից հետո (4:0) կիսվել է իր կարծիքով մյունխենյան ակումբի հարձակվող Հարի Քեյնի մասին։
«Որքան շատ խաղ անցկացնենք նրա հետ, այնքան ավելի լավն ենք դառնում: Նա ինձ հիանալի փոխանցում կատարեց այն տարածքում, որտեղից ես պետք է գոլ խփեի: Ես նույնպես միշտ նրան փնտրում եմ խաղադաշտում։ Ես ինձ չափազանց հարմարավետ եմ զգում, երբ Քեյնը խաղում է առջևում: Նա զարմանալի փոխանցումներ է կատարում։ Ես կարող եմ ուղղակի վազել նրա հետևից և վստահ լինել, որ նա կգտնի ինձ։ Կարծում եմ՝ որքան շատ խաղեր խաղանք միասին, այնքան ավելի շատ հնարավորություններ կգործադրեմ»,- Մուսիալայի խոսքը մեջբերում է լրագրող Մանուել Վեթը։
























































