«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը կատակել է ակումբի հարձակվող Հարի Քեյնի հասցեին, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի առաջնության տասներորդ տուրի խաղում (4-0):
Հանդիպումից հետո Քեյնն ավանդաբար հանդիպման գնդակն իր հետ է տարել։
«Շուտով նրան ևս մեկ հյուրանոցային համար կպահանջվի»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։ Նշենք, որ Մյունխենում Քեյնը բնակվում է հյուրանոցում։
Ընդհանուր առմամբ, Քեյնը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» կազմում անցկացրած 14 խաղում ունի 23 միավոր (16+7):
























































