«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Բունդեսլիգայի 10-րդ տուրում սպասվող Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղի մասին։
«Մենք պետք է խաղանք մեր հնարավորությունների սահմաններում՝ ցույց տալով մեր լավագույն մակարդակը առաջինից մինչև վերջին րոպեն։
Մենք գնում ենք Դորտմունդ հաղթելու համար։ Կարծում եմ, որ մենք ունենք բավարար որակ և ուժ, որպեսզի հաղթենք այս խաղը»,- Տուխելի խոսքն է մեջբերել Bild-ը։
























































