Թոմաս Տուխելի և «Բավարիայի» խաղացողների միջև լարվածություն կա:
Ինչպես հաղորդում է Sport1.de-ի լրագրող Քերի Հաուն, որոշ խաղացողներ իրենց ներգրավված չեն զգում թիմի գործերին և զարմացած են մարզչի վերաբերմունքից։
Տուխելը որոշ խաղացողների հետ շատ է շփվում թիմի հանդիպումներից հետո։ Այդ խաղացողներից են Հարի Քեյնը և Լերոյ Սանեն: Սակայն նա գործնականում չի շփվում մնացած խաղացողների հետ, նույնիսկ նրանց հետ, որոնք պարբերաբար խաղադաշտ են դուրս գալիս։ Որոշ ֆուտբոլիստներ միայն Տուխելի օգնականից են իմանում՝ խաղալո՞ւ են, թե՞ ոչ։
























































