«Բավարիայի» պաշտպան Մատիս դե Լիխտը ծնկի կապանների վնասվածքի պատճառով ստիպված կլինի բաց թողնել 4-6 շաբաթ, հայտնում է Bild-ը։
Դե Լիխտը վնասվածք է ստացել Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակչի՝ Սաարբրյուկենի հետ խաղում (1:2):
24-ամյա հոլանդացին «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։
Այս մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
























































