Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Սարբրյուկենը» 2։1 հաշվով հաղթեց «Բավարիային»։
Խաղի հաշիվը 16-րդ րոպեին բացեց Թոմաս Մյուլլերը։
Առաջին կեսի վերջնամասում Պատրիկ Սոնտեյմերը հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+6-րդ րոպեին Մարսել Գաուսի խփած գոլը հաղթանակ պարգևեց Գերմանիայի երրորդ լիգան ներկայացնող թիմին։
























































