Գերմանիայի Գավաթի 1/16 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» նվազագույն հաշվով հաղթեց «Հոֆենհայմին» և դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
Հանդիպման միակ գոլը հեղինակեց Ռոյսը 43-րդ րոպեին:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բայերը» 5-2 հաշվով հաղթեց «Զանդհաուզենին»:
Լևերկուզենցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Ադլին, մեկական անգամ էլ աչքի ընկան Պալացիոսը, Տահը և Հլոզեկը:
























































