«Բավարիան» կիսապաշտպան Ալեքսանդր Պավլովիչի հետ կնքել է առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը 19-ամյա խաղացողի կարիերայում։
Պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը, հայտնում է ակումբի կայքը։
Սերբական ծագումով հենակետային կիսապաշտպանը ծնվել է Մյունխենում և 7 տարեկանից հանդես է եկել «Բավարիայի» համակարգում։
Պավլովիչը հիմնական թիմի կազմում իր նորամուտը նշել է հոկտեմբերի 28-ին՝ Բունդեսլիգայի «Դարմշտադի» դեմ խաղում (8-0):