Իսպանական «Բարսելոնան» հետևում է «Ֆեյենորդի» մեքսիկացի հարձակվող Սանտյագո Խիմենեսի ելույթներին, ESPN-ին հայտնել է աղբյուրը:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնայում» հասկանում են, որ խաղացողի տրանսֆերի համար մրցակցությունը մեծ է լինելու, և հոլանդական ակումբը մեծ փոխհատուցում կխնդրի։
Այս մրցաշրջանում 22-ամյա Խիմենեսը Էրեդիվիզիի 10 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողը երկու գոլ է խփել նաև «Լացիոյի» դեմ Չեմպիոնների լիգայի իր դեռևս միակ խաղում (3-1):
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Չելսին»։