«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը նշել է, որ ակումբը ձմռանը տրանսֆերներ կկատարի։
«Մենք աշխատում ենք դրա վրա։ Հունվարին մի քանի շաբաթով բազմաթիվ խաղացողներ ենք կորցնելու՝ միջազգային մրցաշարերին մասնակցելու պատճառով։ Մենք ամեն ինչ ունենք վերահսկողության տակ։ Հունվարին կփորձենք ուժեղացնել մեր թիմը, թեև դա հեշտ չէ»,- մարզչի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բավարիան» հետաքրքրված է պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսով (Բետիս) և կիսապաշտպան Ֆլորիան Վիրցով (Բայեր):
























































