«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Օուեն Հարգրիվզը կարծում է, որ «Լիվերպուլը» չեմպիոն կդառնա 2023/2024 մրցաշրջանում, եթե ձեռք բերի «Ֆուլհեմի» կիսապաշտպան Ժոաու Պալինյոյին։
«Կարծում եմ, որ մերսիսայդցիներին պակասում է մեկ խաղացող, դա հենակետային կիսապաշտպանն է: Կարծում եմ, եթե Պալինյան խաղա «Լիվերպուլում», նրանք կարող են հաղթել առաջնությունը: Նա այնքան լավն է»,- Հարգրիվզի խոսքն է մեջբերում HITC-ը:
Անցած ամռանը 28-ամյա պորտուգալացի կիսապաշտպանը մոտ էր «Բավարիային» միանալուն, սակայն տրանսֆերային պատուհանի վերջին օրը ակումբները չհասցրեցին ավարտին հասցնել գործարքը։
























































