Մադրիդի «Ռեալի», «Չելսիի» և Բելգիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Էդեն Ազարը կարծում է, որ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին արժանի է իր կարիերայի ութերորդ «Ոսկե գնդակը» նվաճելուն։
«Անտրամաբանական կլիներ «Ոսկե գնդակը» չշնորհել պատմության լավագույն խաղացողին այն տարում, երբ նա հաղթեց աշխարհի առաջնությունը»,- Ազարի խոսքերն է մեջբերում GFFN-ը։
Հիշեցնենք՝ Փարիզում երեկ տեղի ունեցած մրցանակաբաշխության արդյունքներով Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացավ ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակին, որը շնորհվում է տարվա լավագույն ֆուտբոլիստին՝ France Football-ի վարկածով։
























































