Մադրիդի «Ատլետիկոյի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներով զբաղեցրել է 21-րդ տեղը։
Անցած մրցաշրջանում ֆրանսիացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 48 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։
22-ից 25-րդ տեղերը զբաղեցրել են Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Կիմ Մին Ջեն, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Անդրե Օնանան, «Արսենալի» ֆուտբոլիստ Բուկայո Սական և «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոսկո Գվարդիոլը։
Ոսկե գնդակ-2023. Մուսիալան զբաղեցրել է 26-րդ տեղը, Ռուբեն Դիաշը՝ 30-րդ
Հիշեցնենք, որ France Football-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստին տրվող մրցանակի՝ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Երևանի ժամանակով 23:45-ից սկսած: Մրցանակի գլխավոր հավակնորդը համարվում է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին։
























































