Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին Լա լիգայի 11-րդ տուրում «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) պաշտպանել է կատալոնացիների կիսապաշտպան Գավիին:
Երկրորդ խաղակեսում Չուամենին գնդակի համար պայքարելիս հարված է ստացել Գավիից։ Խաղից հետո պարզվել է, որ 23-ամյա ֆրանսիացին ստացել է 2-րդ մետատարսայի սթրեսային կոտրվածք և շարքից դուրս է մնացել մոտ 2 ամսով։ Սակայն ինքը՝ Տչուամենին, հայտարարել է, որ իր վնասվածքը կապված չէ այդ դրվագի հետ։
«Դա Գավիի մեղքը չէ: Ես վնասվածք ստացա առաջին խաղակեսի վերջում»,- գրել է Չուամենին սոցցանցում։
























































