Լուիս Ռուբիալեսը հեռացվել է ֆուտբոլից.
ՖԻՖԱ-ի կարգապահական հանձնաժողովը Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահին 3 տարով հեռացրել է ֆուտբոլի հետ կապված բոլոր գործունեությունից։
Այս պատիժը կապված է 2023 թվականի կանանց աշխարհի առաջնության եզրափակիչից հետո տեղի ունեցած դրվագի հետ։ Ռուբիալեսը գրկել էր Իսպանիայի հավաքականի խաղացող Ջենիֆեր Հերմոսոյին և համբուրել նրան։
Համատարած քննադատությունից հետո Ռուբիալեսը հայտարարեց RFEF-ի նախագահի պաշտոնից հեռանալու մասին:
























































