«Ինտերի» հարձակվող Մարկուս Թուրամը խոսել է Ա Սերիայի 10-րդ տուրում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Թյուրամը 81-րդ րոպեին դարձել էր հաղթական գոլի հեղինակ։
«Երբ թիմային հաղթանակներ եմ տեսնում, ուրախությամբ եմ լցվում։ Շատ հաճելի է գոլ խփել այստեղ՝ «Սան Սիրոյում»։ Այս մարզադաշտի բոլոր հանդիպումներն առանձնահատուկ են: Ուրախ եմ, որ պաշտպանում եմ «Ինտերի» գույները»,- Թուրամի խոսքն է մեջբերել fcinter1908.it-ը։
«Ինտերը» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 25 միավորով զբաղեցնում է առաջին տեղը։
























































