«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրի «Նապոլիի» հետ ոչ-ոքին (2:2), ինչպես նաև խոսել հարձակվողներ Օլիվյե Ժիրուի և Ռաֆայել Լեաուի միաժամանակյա փոխարինման մասին։
«Եթե մենք պարտվեինք այս խաղում, ապա պետք է խոսեինք հատկապես վատ շրջանի մասին։ Սխալը, որը հանգեցրեց առաջին գոլը բաց թողելուն, նրանց վերադարձրեց խաղ:
Ցավալի է, որ միայն մեկ միավոր վաստակեցինք: Մենք կարող էինք ավելի շատ գոլեր խփել։
Լեաուի և Ժիրուի փոխարինումնե՞րը։ Թարմ էներգիա էր պետք»,- X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) Պիոլիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Շիրան։
























































