«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է թիմի պարտությունը «Ինտերի» հետ Իտալիայի առաջնության տասներորդ տուրի խաղում (0:1)։
«Լիգան մեզ ևս մեկ նվեր տվեց՝ երկուշաբթիի փոխարեն խաղը անցկացնելով կիրակի օրը: Մենք այստեղ եկանք կես թիմով։ Ցավում եմ, որ խաղացողների նկատմամբ հարգանք չկա: Ամբողջ կուտակված հոգնածությամբ ու հանդիպմանը պատրաստվելու քիչ ժամանակով հանդերձ, կարծում եմ տղաները կարևոր հանդիպում անցկացրին։
Բոլորը, ոչ միայն ես, այլև նրանք, իրենց մարզադաշտում զգացողություն ունեին, որ հանդիպումը ոչ-ոքի է ավարտվելու։ Թիմը հանգիստ դիմակայեց բոլոր դժվարություններին։ Ես տխուր եմ, քանի որ մենք ավելիին էինք արժանի», — Մոուրինյուի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը:
























































