Իտալիայի Ա Սերիայի 10-րդ տուրում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթել է «Ռոմային»։ Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփել է Մարկուս Թյուրամը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը «Ինտերի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 75-րդ րոպեին, իր նախկին թիմի հետ խաղից հետո գրառում է կատարել սոց․ ցանցերում։
«Վերադարձ առաջատարի դիրք»,- գրել է Մխիթարյանը՝ լուսանկարներ հրապարակելով։
«Ինտերը» 25 միավորով գլխավորում է Իտալիայի Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը և 2 միավորով գերազանցում է 2-րդ տեղում գտնվող «Յուվենտուսին»։
























































