«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է այն մասին, որ ինքն այլեւս առաջին համարը չէ Գերմանիայի հավաքականում։
«Կարծում եմ, որ այժմ Տեր Շտեգենը միանշանակ թիվ մեկն է ազգային հավաքականում, բայց այս թեման այս պահին ինձ չի վերաբերում։ Ես պարզապես ուրախ եմ, որ վերադարձա խաղադաշտ, և ամեն ինչ այնքան լավ անցավ: Երեկ ես խոսեցի Նագելսմանի հետ, նա ինձ ամենայն բարիք մաղթեց։ Ես լավ եմ և հսկողության տակ եմ, անհամբեր սպասում եմ առաջիկա հանդիպումներին։ Դա պարզապես վերադարձ էր, բայց դա խոստումնալից է»,- Նոյերի խոսքերն է մեջբերում Kicker-ը:
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն այս մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի կազմում 8 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։
Հոկտեմբերի 28-ին Նոյերը առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ 2022 թվականի դեկտեմբերից ի վեր։
























































