Բունդեսլիգայի 9-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվել էր Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և 3-3 ավարտեց հանդիպումը։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Մարմուշը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Չաիբին։
Դորտմունդցիների գոլերը հեղինակեցին Զաբիտցերը, Մուկոկոն և Բրանդտը։
Այս խաղից հետո «Բորուսիան» 21 միավորով 4-րդ տեղում է, իսկ «Այնտրախտը» 14 միավորով՝ 7-րդ։
























































