Ավարտվել է Գերմանիայի Բունդեսլիգայի 9-րդ տուրի հանդիպումը, որում հանդիպել են «ՌԲ Լայպցիգը» և «Քյոլնը»։ Թիմերը խաղացել են Լայպցիգի Red Bull Arena — Centralstadion մարզադաշտում։ Հանդիպումն ավարտվել է տանտերերի՝ 6:0 հաշվով ջախջախիչ հաղթանակով։
«ՌԲ Լայպցիգը» հաշվի մեջ առաջ է անցել արդեն 15-րդ րոպեին։ Թիմի հարձակվող Տիմո Վերները անվրեպ է իրացրել 11 մետրանոց հարվածը: Մինչև ընդմիջում տանտերերը կարողացել են ևս երկու գնդակ ուղարկել մրցակցի դարպասը․ Լուա Օպենդայը դուբլ է ձևակերպել, ապա Մարվին Շվեբեն դարձել է ինքնագոլի հեղինակ։
Հանդիպման երկրորդ խաղակեսում «ՌԲ Լայպցիգի» խաղացողները ևս երկու գոլ են խփել։Աչքի են ընկել Բենջամին Շեշկոն և Քրիստոֆ Բաումգարտները։
«ՌԲ Լայպցիգը» Գերմանիայի առաջնության 2023/2024 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում է։ Մարկո Ռոուզի թիմը ինը խաղում վաստակել է 20 միավոր։ «Քյոլնը» նախավերջին՝ 17-րդ տեղում է՝ վաստակելով ընդամենը չորս միավոր։ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Բավարիան» (23):
























































