Բունդեսլիգայի 9-րդ տուրում «Բավարիան» ընդունել էր «Դարմշտադտին» և 8 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը։
4-րդ րոպեին մյունխենյան թիմը մնաց տասը հոգով․ ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Կիմիխը։
21 և 41-րդ րոպեներին հյուրերը մնացին նախ 10, ապա 9 հոգով։
45-րդ րոպեին Սանեն գոլի հեղինակ դարձավ, բայց մրցավարը չհաշվեց այն։
Մյունխենցիները բոլոր 8 գոլերը հեղինակեցին 2-րդ կեսում․ հեթ-տրիկի հեղինակ դարձավ Քեյնը, դուբլեր հեղինակեցին Սանեն և Մուսիալան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մյուլլերը։
Այս խաղից հետո «Բավարիան» 23 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Դարմշտադտը» 7 միավորով 14-րդն է։
























































