«Ունիոնի» հարձակվող Դատրո Ֆոֆանան մեկ շաբաթով հեռացվել է մարզումներից՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Նապոլիի» հետ խաղից հետո (0:1) թիմի գլխավոր մարզիչ Ուրս Ֆիշերի ձեռքը սեղմելուց հրաժարվելու համար։
«Ֆուտբոլը թիմային սպորտ է։ Իսկ որոշակի որոշումներից հետո ձեր պահվածքը միշտ էլ կարևոր է։ Փոխարինումները ֆուտբոլի մի մասն են: Նման որոշումներ պետք է կայացվեն»,- Ֆիշերի խոսքն է մեջբերել The Athletic-ը։
Նեապոլցիների հետ հանդիպումը կայացել է հոկտեմբերի 24-ին, իսկ Ֆոֆանան փոխարինվել է 70-րդ րոպեին։ Նրա փոխարեն խաղադաշտ է դուրս եկել Կևին Բեհրենսը։ Խաղադաշտը լքելուց հետո Դատրոն չի սեղմել մարզչի ձեռքը, ինչի պատճառով մեկ շաբաթով հեռացվել է մարզումներից։
20-ամյա կոտդիվուարցի Ֆոֆանան վարձավճարով հանդես է գալիս Լոնդոնի «Չելսիից»: Այս մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 11 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
























































