«Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»: Այս մասին հայտնում է Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ցանկանում է իր թիմում տեսնել 20-ամյա գերմանացուն։
«Մանչեսթեր Սիթին» կարող է շատ մեծ առաջարկ անել «Բավարիային»։
Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 110 միլիոն եվրո։