Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 19-ամյա կիսապաշտպան Ուգո Լարսոնն արդեն գրավել է թոփ-ակումբների ուշադրությունը։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների համաձայն՝ եվրոպական գրանդներն ուշադիր հետևում են երիտասարդ շվեդ ֆուտբոլիստի առաջընթացին։
«Այնտրախտը» վստահ է, որ այս ամառ շատ շահավետ գործարք է կնքել՝ ձեռք բերելով Լարսոնին «Մալմյոյից»: Կիսապաշտպանը Ֆրանկֆուրտյան ակումբին արժեցել է 9 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այնտրախտը» վստահ է, որ Լարսոնն ապագայում աստղ կդառնա։ Այս մրցաշրջանում Ուգոն Բունդեսլիգայում անցկացրել է 6 հանդիպում, որտեղ կարողացել է մեկ գոլի հեղինակ դառնալ։
























































