«Սելթիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը Չեմպիոնների լիգայի խաղում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ (2-2) խաղից հետո կիսվել է իր մտքերով։
«Կարծում եմ՝ մենք հիանալի խաղացինք: Մեր ֆուտբոլի մակարդակը, հատկապես առաջին ժամում, շատ բարձր էր, և մենք խաղում էինք զարմանալի թիմի դեմ։
Մենք մրցակցին շատ խնդիրներ պատճառեցինք։ Իսկ երկրպագուների հետ մեր կապը գերազանց էր»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Սելթիկն» այս խաղում վաստակեց առաջին միավորը ՉԼ-ի խմբային փուլում։
























































