«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի՝ «Կոպենհագենի» հետ խաղից հետո կիսվել է տպավորություններով։
«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է այլ կերպ հաղթել. Նման հաղթանակներն այս թիմի գեներում են։ Հանդիպումը շատ նյարդային ստացվեց, ավարտը խելահեղ էր, բայց կարծում եմ, որ արդյունքն արդարացի էր։
Բազմաթիվ պահեր ստեղծեցինք, բայց ոչ բոլորն են իրացվել։ Լավ է, որ պաշտպանը առաջ անցավ և հիանալի գոլ խփեց Էրիկսենի հիանալի փոխանցումից հետո»,- Հագի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հանդիպումն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։ Միակ գոլը խփել է կենտրոնական պաշտպան Հարի Մագուայրը, իսկ հանդիպման ամենավերջում դարպասապահ Անդրե Օնանան փրկել է իր թիմի արդյունքը՝ հետ մղելով 11-մետրանոցը: