Հարձակվող Յուսուֆ Պոուլսենը նոր պայմանագիր է կնքել «Լայպցիգի» հետ։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը։
Ֆուտբոլիստի նոր պայմանագիրը թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականը հունիսի 30-ը։
Դանիայի հավաքականի հարձակվողը «Լայպցիգում» հանդես է գալիս 2013 թվականից։
























































