«Սևիլիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Ալոնսոն խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Արսենալի» հետ սպասվող խաղի մասին։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք մի թիմի դեմ հանդիպմանը, որտեղ շատ լավ խաղացողներ կան, ինչպես նաև գերազանց մարզիչ։ Բայց մենք պետք է պայքարենք դաշտի բոլոր հատվածներում ու փորձենք դրական արդյունքի հասնել։ Մենք ունենք անհրաժեշտ որակներ, որպեսզի խնդիրներ ստեղծենք Արսենալի համար»,- Ալոնսոյի խոսքն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
«Սևիլիա»-«Արսենալ» հանդիպումը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 24-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:00-ին:
























































