Անգլիայի հավաքականի և «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Տոտենհեմի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնը Պրեմիեր լիգայի ամենաազդեցիկ խաղացողն է։
«Մեդիսոնն այժմ Պրեմիեր լիգայի ամենաազդեցիկ խաղացողն է: Նա մեծապես ազդում է իր թիմի խաղի վրա։ Պետք է արժանին մատուցել գլխավոր մարզչին։ Դա հնարավոր դարձավ մարզչի փիլիսոփայության շնորհիվ։ Մեդիսոնը դրանում մեծ դեր է խաղում։ Նա վերցրեց Քեյնի համարը։ Սա շատ բան է խոսում նրա բնավորության մասին։ Կարծում եմ՝ նա շուտով կդառնա «Տոտենհեմի» ավագը»,- Կարագերի խոսքն է մեջբերում Sky Sports-ը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 9 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։