«Բավարիան» պատրաստ է բաց թողնել պաշտպան Ալֆոնսո Դեյվիսին Մադրիդի «Ռեալ»։
Ինչպես հաղորդում է Bild-ը, մյունխենցիներն ակնկալում են 22-ամյա կանադացու վաճառքից նվազագույնը 50 մլն եվրո վաստակել։ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ֆուտբոլիստին ձեռք բերել 40 միլիոն եվրոյի դիմաց:
Դեյվիսի պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում պաշտպանը անցկացրել է 12 հանդիպում և կատարել 3 գոլային փոխանցում։
























































