«Շախտյորի» նոր գլխավոր մարզիչ կնշանակվի բոսնիացի Մարինո Պուշիչը։ Այս մասին հայտնել է TaToTake-ը, իսկ ավելի ուշ այս տեղեկությունը հաստատել է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերն արդեն պայմանագիր են կնքել։ Ռոմանոյի խոսքով՝ համագործակցության պաշտոնական մեկնարկի մասին կհայտարարվի այսօր՝ հոկտեմբերի 24-ին։
Վերջերս 52-ամյա Պուշիչն աշխատում էր որպես Արնե Սլոտի օգնական «Ֆեյենորդում»: Որպես գլխավոր մարզիչ՝ նրա միակ փորձը եղել է «Տվենտեում» 2017-2019 թվականներին:
Հիշեցնենք, որ հանքափորների գլխավոր մարզչի պաշտոնակատար Դարիո Սռնայի գլխավորությամբ թիմը Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում հաղթել է ЛНЗ-ին (3:0): Ավելի վաղ դոնեցկյան ակումբը պաշտոնանկ էր արել Պատրիկ վան Լեուվենին։
Ներկայում թիմն Ուկրաինայի առաջնությունում զբաղեցնում է երրորդ տեղը։
























































