«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Սևիլիայի» հետ առաջիկա հանդիպման մասին։
«Կարծում եմ, որ Չեմպիոնների լիգան իսկապես կարևոր է մեր երիտասարդ խաղացողների համար: Այն դերը, որ նրանք խաղում են մեր խաղաոճում, մեր թիմում և մեր ակումբում, պետք է արտացոլվի, որպեսզի թիմն աճի։ Մենք իսկապես լավ սերունդ ունենք: Սա արժեքավոր ժամանակ է»,- Արտետայի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
«Սևիլիա» — «Արսենալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 24-ին։