«Ռոմայի» կիսապաշտպան Ռենատու Սանչեշը, ով վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի «Շերիֆի» հետ խաղում, արագորեն մարզավիճակ է ձեռք բերում։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, պորտուգալացին այս շաբաթ պետք է վերադառնա ընդհանուր խումբ։
Սպասվում է, որ Ռենատու Սանչեշը պատրաստ կլինի խաղալ «Ինտերի» հետ Ա Սերիայի 10-րդ տուրում։
Խաղը կկայանա հոկտեմբերի 29-ին։
























































