«Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան ձեռքի վնասվածքի պատճառով վիրահատվել է, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
Գորեցկան վնասվածք է ստացել Գերմանիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Մայնցի» դեմ խաղում (3:1):
Բունդեսլիգայի 8-րդ տուրից հետո մյունխենյան թիմը 20 միավորով 3-րդն է։
























































