«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Ռասմուս Հոյլունդի խաղի մասին։
«Առաջին հերթին մենք պետք է աշխատենք ըստ ժամանակացույցի, նա բաց թողեց նախամրցաշրջանն ու առաջին չորս խաղերը, բայց կարծում եմ, որ նա շատ բան է տվել թիմին իր գալուց հետո: Նա երկու փայլուն գոլ խփեց «Գալաթասարայի» դարպասը, «Բավարիայի» դարպասը նույնպես գրավեց: Կարծում եմ, որ Ռասմուսը միշտ արդյունավետ կլինի մեր թիմում։ Վստահ եմ, որ նա շատ գոլեր կխփի, ինչպես Մարկուս Ռեշֆորդը»,- Տեն Հեգի խոսքն է մեջբերում Goal-ը:
20-ամյա դանիացին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել «Ատալանտայից»: Մանկունիանցիների կազմում նա անցկացրել է 9 հանդիպում, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ։