«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղի սպասելիքներով։
«Կլասիկոն շատ կարևոր հանդիպում է մեզ համար, բայց մինչ այդ մենք Չեմպիոնների լիգայում խաղ ունենք։
Այսօր մենք պետք է մեծ ջանքեր գործադրեինք, հազիվ երկու միավորով մոտեցանք «Ռեալին»։ Էլ Կլասիկոյում հաղթելը շատ մեծ նշանակություն ունի, քանի որ մենք խաղում ենք տանը»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն:
«Բարսելոնա»-«Ռեալ» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 28-ին։
























































