«Բավարիայի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ցավակցություն է հայտնել անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Բոբի Չարլտոնի մահվան կապակցությամբ։
«Տխուր օր անգլիական ֆուտբոլի համար. Նա պատմության մեծագույն անգլիացի խաղացողներից մեկն է, եթե ոչ՝ մեծագույնը։
Հպարտ եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու նրան։ Նա ֆանտաստիկ մարդ էր, ով ապրում էր ֆանտաստիկ կյանքով: Մենք նրան կկարոտենք»,- Քեյնի խոսքերն է մեջբերում Sport.de-ն։
Սըր Բոբի Չարլտոնը համարվում է Անգլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նա 1966 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է և 1968 թվականի Եվրոպայի գավաթակիր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Բացի այդ, անգլիացի լեգենդար ֆուտբոլիստը 1966 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է։