Իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն, ով հանդես է գալիս Լևերկուզենի «Բայերում», հնարավորություն ունի կարիերան շարունակել հայրենիքում։
Todofichajes-ի տեղեկություններով՝ 28-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։
Գրիմալդոն այս ամառ միացավ Լևերկուզենի «Բայերին»՝ «Բենֆիկայից» հեռանալով որպես ազատ գործակալ: Նա երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր է կնքել մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։
Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Ալեխանդրոն անցկացրել է ութ հանդիպում։ Պաշտպանը դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
























































